Foto

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մայիսի 21-22-ին սահմանված կարգին և ժամանակացույցին համապատասխան կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությունն անցկացրել  են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և նախարարի տեղակալ  Կարեն Իսախանյանը։

Հանդիպման ընթացքում քաղաքացիները բարձրացրել են փախստականների բնակարանային ապահովման, համայնքային նշանակության, սոցիալական և իրավական աջակցության բնույթի հարցեր։

Նախարարը լսել է քաղաքացիների մտահոգությունները, հետաքրքրվել նրանց դիմումների ուսումնասիրության արդյունքներով։ Սուրեն Պապիկյանը մասնագիտացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է անհատական մոտեցում ցուցաբերել դիմումատուների խնդիրներին, անհրաժեշտության դեպքում գործակցել լիազոր այլ մարմինների հետ՝ քաղաքացիներին բավարարող լուծումներ գտնելու նպատակով։