Foto

Ադրբեջանը ափսոսանք է հայտնում Մխիթարյանի Բաքու չմեկնելու համար

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, ուր նշված է, թե հիասթափված են «Արսենալ»-ի որոշումից, ըստ որի Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնելու Բաքու` մասնակցելու Եվրոպայի լիգայի գավաթի եզրափակիչ խաղին:
«Մենք շատ ենք ցավում այդ անհիմն որոշման համար, որն ընդունվել է, որքան մենք ենք հասկանում, կոլեկտիվ կերպով՝ «Արսենալ»-ի, ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի կողմից: Չնայած մենք ընդունում ենք անձնական որոշում կայացնելու իրավունքը, կցանկանայինք կրկնել, որ Ադրբեջանը որպես ընդունող երկիր ներկայացրել է ՈւԵՖԱ-ի պահանջած բոլոր անհրաժեշտ երաշխիքները պարոն Մխիթարյանի անձնական անվտանգությունն ապահովելու համար», - նշված է հայտարարությունում:
Ավելի վաղ, «Արսենալ» ֆուտբոլային ակումբը բավարար չէր համարել անվտանգության երաշխիքների մակարդակը: