Foto

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան Հայաստանի քաղաքացիներ։

«Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով», - ասված է հաղորդագրությունում։