Foto

«Արսենալ»-ի ֆուտբոլիստները ծափահարություններով են արձագանքել Մխիթարյանի Բաքու չմեկնելու որոշմանը

Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ծափահարություններով են ընդունել Մխիթարյանի` Բաքու չմեկնելու լուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախօրեին «զինագործների» հերթական մարզման ժամանակ Մխիթարյանն անձամբ է խաղընկերներին հայտնել լուրը, որից հետո ֆուտբոլիստները ծափահարել են:

«Արսենալ»-ն արդեն պաշտոնապես հաստատել է, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ: