Foto

Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ կկայանա: Այս մասին տեղեկացնում է Լուսավոր հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա Ֆեյսբուքում գրառման միջոցով տեղեկացնում է, որ իրենց նախաձեռնած ստորագրահավաքին միացել են նաև ԲՀԿ խմբակցության 18 պատգամավորներ:

“Ինչպես արդեն հայտնել էինք, Լուսավոր Հայաստան խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։ Նախաձեռնությանը միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորները։

Համաձայն Իմ քայլը խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին”,- գրել է Մարուքյանը: