Foto

Ֆելիքս Թադևոսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ֆելիքս Թադևոսյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ֆելիքս Թադեւոսյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է որոշման մեջ:

Թադևոսյանն այդ պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա ամռանը: