Foto

Ռոման Գաբրիելյան․ Մեր խնդիրն է հատել սահմանագիծը և կատարել խնդիրը, որը ստրատեգիական նշանակություն ունի մեր պետության համար

Հայրենիքի պաշտպանությունը միշտ եղել և լինելու է հայ զինվորի սուրբ պատքը: Ժամանակը և հանգամանքները ցույց տվեցին, թե որքան անպարտ կարող են լիներ հայ զինվորներն իր հրամանատարական կազմի հետ միասին։ Դրա վառ ապացույցներից մեկը եղել է հենց Ապրիլյան քառօրյա պատերազմը։ Այսօր՝ այդ պատերազմի մասնակից հրամանատարներից մեկի՝ Թալիշում ռազմական գործողություններին մասնակցած, հատուկ նշանակության զորքերի հրամանատար, գնդապետ Ռոման Գաբրիելյանի ծննդյան օրն է։

«Նա այն հերոսներից է, ով Ապրիլյան պատերազմի օրերին՝ սկսած ամսի 2-ից, գլխավորեց 170 դիքի գրավումը։ Նա պատերազմական գործողությունների մի քանի այլ հատուկ օպերացիաների հեղինակ է։ Ռոման Գաբրիելյանը հայրենիքի հանդեպ սրբազան պարտքն ազնվորեն կատարող և հայրենիքին անմնացորդ նվիրումով հրամանատար է»,- փաստում են զինակից ընկերները։

Մարտական ընկերները մաղթում են նրան քաջառողջություն, հաջողություններ և հաղթանակներ՝ ի փառս ազատ Հայրենիքի, հայ ժողովրդի և մեր ապագայի։

Ներկայացնում ենք Ռոման Գաբրիելյանի մասին պատմող համառոտ տեսանյութ․

foto
Author: Tamara Abrahamyan