Foto

ՀՀ գլխավոր դատախազը ներկա է Քոչարյանի գործով դատական նիստին

Երևանի ընդհանուր իրավասության դատարան ժամանեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը:

Նկատենք, Դավթյանն այս անգամ դատարան մուտք գործեց ոչ թե դատավորի ծառայողական մուտքից, այլ սովորական, քաղաքացիների համար նախատեսված մուտքից։

Քիչ հետո սպասվում է, որ դատարան են ժամանելու նաև Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։