Foto

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» երաժշտական հեռուստանախագծի եզրափակչի քվեարկության արդյունքները, այս մասին հայտնում է РБК-ն:

Շոուի եզրափակչի քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան, ինչը մեծ սկանդալ էր առաջացրել:

Աղբյուրը փոխանցմամբ՝ նման որոշում է ընդունվել կիբերհարձակումների և թվային հետաքննությունների գծով մասնագիտացած Group-IB ընկերության նախնական հետաքննության արդյունքների առնչությամբ. պարզվել է, որ քվեարկության ժամանակ ձայներն ուռճացվել են: