Foto

Ա.Մեսչյան. Քաղաքապետարանը փորձում է փողոցային առևտրի հարցը լուծել այլընտրանքային տարբերակներ մշակելով

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղեցին փողոցային առևտրի մասին: Նա նշեց, որ ամբողջությամբ հնարավոր չէ այն արգելել:

Մեսչյանը նշեց, որ քաղաքապետարանը փորձում է փողոցային առևտրի հարցը լուծել այլընտրանքային տարբերակներ մշակելով:

Մեսչյանն ասաց. «Եթե ես գիտեմ, որ մի կին գյուղից լոլիկ է բերել, փողոցում վաճառում է և այդ վաճառած լոլիկով իր երեխային պիտի կերակրի, ցավը տանեմ իրա»: Մեսչյանի խոսքով, եթե որևէ արգելք է դրվում, պետք է շանս տալ:

Մեսչյանը տեղեկացրեց, որ Երևանում առևտրի կազմակերպման գոտիներ են մշակվում: