Foto

Մնացականյան. Միասին աշխատելն ու համագործակցելը, տարածաշրջանային համագործակցությունը նույնպես խաղաղությանն ուղղված քայլեր են

Մայիսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին, որին բացման խոսքով հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Քրիստիան Դենիելսոնը և Ռումինիայի ԱԳ նախարար Տեոդոր-Վիորել Մելեշկանուն:

Համաժողովի շրջանակներում կայացած «Նայելով ապագային. Արևելյան գործընկերության տեսլականը, դեպի ավելի հզոր տնտեսություն, կառավարում, փոխկապակցվածություն և հասարակություններ» խորագրով քննարկմանը որպես բանախոսներ ելույթ ունեցան Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը, Ուկրաինայի «Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային հարթակի» ներկայացուցիչ Հեննադի Մակսակը:

Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ;