Foto

Ռոբին Վան Պերսին ավարտեց ֆուտբոլային կարիերան

«Արսենալի», «Մաչեստր Յունայթեդի» և Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբին Վան Պերսին ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան: Օգոստոսին կլրանա նրա 36 տարին:

«Հետադարձ հայացք ձգելով անցած 17 տարիներին՝ կարող եմ միայն ասել, որ դա հրաշալի ճամփորդություն էր, իր թռիչքներով ու անկումներով, բայց բարեբախտաբար բազմաթիվ անմոռանալի պահերով: Հպարտ եմ, որ խաղացել եմ լավագույն ակումբներում և իմ երկրի հավաքականում: Շնորհակալ եմ մարզիչներիս և ակումբակիցներիս, ինչպես նաև երկրպագուներիս, որ աջակցել են ինձ ու ընտանիքիս այս տարիներին»,- թվիթերյան իր էջում գրել է Վան պերսին: