Foto

ՄՅՈւ-ն տրանսֆերային փոխանակում է առաջարկում Յուվենթուսին

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերը։

Ինչպես հաղորդում է Corriere di Torino-ն, անգլիական ակումբը տրանսֆերային փոխանակում է առաջարկում թուրինցիներին։ ՄՅՈւ-ն պատրաստ է 25-ամյա արգենտինացու համար «Յուվենթուսին» զիջել Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը և վճարել որոշակի գումար։ Հաղորդվում է, որ ակումբներն արդեն նախնական բանակցություններ է վարել։

Transfermarkt մասնագիտացված պարբերականը Դիբալայի տրանսֆերը գնահատում է 100 միլիոն եվրո, Սանչեսինը՝ 45։

Ընթացիկ մրցաշրջանում Պաուլո Դիբալան «Յուվենթուսի» կազմում մասնակցել է 40 հանդիպման, դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Սանչեսի ակտիվում այս մրցաշրջանի տվյալներով ՄՅՈւ-ի կազմում անցկացրած 27 խաղ, 2 գոլ և 3 գոլային փոխանցում կա։