Foto

Արտակ Զեյնալյան․ Հայաստանում ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության խնդիրը լուծված է

Հայաստանում քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ծանրաբեռնվածության խնդիրը լուծված է, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«2019թ. ապրիլի 1-ի դրությամբ Քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2287 անձ: Այդ թիվը 1248-ով պակաս է 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 2287 անձից 985-ը կալանավորված են, 1302-ը՝ դատապարտված: Հայաստանի ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա: Յուրաքանչյուր մահճակալի վրա գրանցված է մեկ դատապարտյալ, դրանից բխող բոլոր արատավոր երևույթները վերացված են: ՔԿՀ-ներում կա 5350 մահճակալ»,- ասաց Զեյանլյանը:

Անդրադառնալով հացադուլավորների թվին, Զեյնալյանը նշեց՝ այսօր առավոտվա դրությամբ կա 5 հացադուլավոր, սա, նախարարի խոսքով, ցածր ցուցանիշ է նախկին տարիների համեմատ։