Foto

Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը

Երևանում ապրիլի 30-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները, այս մասին տեղեկացնում վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: