Իրապես անսահման է մարդու երևակայությունը:
Բրազիլիայում ոստիկանները ձերբակալել են մի թութակի, որը թմրամիջողներ վաճառողներին զգուշացնում էր իրավապահների մոտենալու մասին: Այդ մասին հայտնում է O Globo հեռուստաալիքը:
Ինչպես նշվում է, թութակը ոստիկանական հատուկ գործողության ժամանակ պորտուգալերենով բացականչել է «Մայրի՞կ, ոստիկանությունը»: Ոստիկանությունում կարծում են, որ թութակը հատուկ վարժեցվել է՝ վտանգի մասին զգուշացնելու նպատակով:
Չնայած թութակի «ջանքերին»՝ ոստիկանությունը ոչ միայն թռչունին է ձերբակալել, այլև երկու նարկոդիլերի: