Foto

Դավիթ Սանասարյան. Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ

ՀՀ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ որոշում է կայացվել, ֆեյսբուքյան հերթական գրառմամբ անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին:

«Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր դեպքերում տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առեք և հիշեք, որ պետական շահը գլխավորն է։

Սիրելիներ ջան, գոտեպնդված ու միևնույն ժամանակ համեստացած եմ ձեր մեծ վստահության մթնոլորտում։

Հ.Գ. Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել: