Foto

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նախագահի հետ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, այս մասին պատգամավորը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք հարցեր։
Քննարկեցինք թե՛ մարդու իրավունքների հետ կապված և մասնավորապես՝ մեր որոշ հայրենակիցների բարձրացրած հարցերը, ովքեր դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և դիմումների քննարկման գործընթացում առաջանում են ընթացակարգային խնդիրներ։
Քննարկեցինք նաև մշակութային մի քանի նախաձեռնություններ և մշակույթի գործիչների կոնկրետ առաջարկներ, որոնք ես փոխանցեցի Հանրապետության նախագահին»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։