Foto

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

անրապետության տարածքում

Ապրիլի 18-ի ցերեկը, 19-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 18-19-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում

Ապրիլի 18-ի ցերեկը, 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15 մ/վ։