Foto

Ի՞նչ հարցով է Դավիթ Խաժակյանը դիմել է Հայկ Մարությանին

Քաղաքապետարանը Երևանում աղբահանությունն ապահովելու համար մեքենաների գնման մրցույթն անցկացնում է օրենքի խախտումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։


«Քաղաքապետարանն ամեն ինչ արեց մեկ կազմակերպությունից բոլոր մեքենաները գնելու համար։ 900 մլն դրամանոց գնումը նման կերպ իրականացնելը ճիշտ չէ և պետք է այն լինի բացարձակ օրինական, բայց այդուհանդերձ, քաղաքապետարանը մեր կոչերը չլսեց։ Քաղաքապետարանը հայտարարած մրցույթում մեքենաների տեխնիկական բնութագրում ներկայացրել է 6 այնպիսի պահանջ, որին համապատասխանում է ընդամենը 1 մակնիշի մեքենա, որը ներկրում է միայն «ԿամԱԶ» ընկերությունը»,- ասաց նա:


Խաժակյանը նշեց՝ այդ հարցով դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: