Foto

Ֆրանսիայի վարչապետը ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառմանը

Ապրիլի 24-ին Փարիզում ֆրանսահայ համայնքի կողմից կազմակերպվող Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառմանը ներկա է լինելու Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:
Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի ֆեյսբուքյան էջից:
Միջոցառումը տեղի է ունենալու Կոմիտասի արձանի մոտ:
Հիշեցնենք, որ այս տարի միջոցառումը առաջին անգամ պաշտոնական բնույթ կկրի, քանի որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման օր է նշանակվել: