Foto

Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
ՌԴ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկության համաձային ռուսական կողմում կան կուտակված 200 մարդատար և 110 բեռնատար ավտոմեքենաներ: