Foto

Հայ-շվեցարական համագործակցության հեռանկարներ` կրթության ոլորտում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանՍտեֆանո Լազարոթոյին:

Ողջունելով հյուրին՝ Արայիկ  Հարությունյանը համոզմունք է հայտնելոր առաջիկա քայլերը կնպաստեն հայ-շվեյցարական կրթական փոխգործակցության  նոր հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանըՆերկայացնելով կրթության համակարգում ընթացողբարեփոխումները՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել էոր Հայաստանի կառավարության կողմից առաջնահերթություն հայտարարված  կրթությանոլորտը տնտեսական հեղափոխության իրականացման և հասարակական վերափոխումների կարևոր հիմնասյուներից էՆախարարիխոսքովկրթության ոլորտի առաջնահերթություն համարվող բնագիտական առարկաների արդյունավետության բարձրացումը նպաստելու էՀայաստանի կառավարության ծրագրով ամրագրված բարձր տեխնոլոգիաների ու «Հայտեք» կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը:Հանդիպման ընթացքումԿԳ նախարարը նշել է նաևոր գյուղատնտեսության զարգացմանը միտված ագրարային մասնագիտություններիարդիականացման նպատակով ներկայում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ինչպես բարձրագույն կրթությանայնպես էլ միջինմասնագիտական կրթության ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Լազարոթոն պատրաստակամություն է հայտնել աջակցելու կրթությանոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նրա խոսքովՇվեյցարիայի համար առաջնայինհամարվող գյուղատնտեսության ոլորտը լուրջ հաջողություններ է արձանագրել և այդ համատեքստում՝ համատեղ ծրագրեր կարող ենիրականացվել՝ հատկապես ագրարային մասնագիտությունների և վերապատրաստումների ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնման մի շարք այլ հարցերի: