Foto

Ռուսաստանում շամպայն տեղափոխող բեռնատար է շրջվել. տեսանյութ

ՌԴ Նովգորոդի մարզի М-11 մայրուղու վճարովի հատվածում շամպայնով բեռնված բեռնատար է շրջվել:

Կողաշրջված բեռնատարը քանդել է մայրուղու մետաղական կողապատը և մասնակիորեն փակել ճանապարհը: Շամպայնի արկղերը շպրտվել են մի քանի տասնյակ մետր շառավղով:

Վթարի պատճառների և տուժածների մասին տեղեկություններ չկան: