Foto

Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Սահմանադրական դատարանն այսօր որոշել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից  վիճարկվող՝  ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը։ Միաժամանակ արձանագրել է, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը՝ ՍԴ որոշման մեջ  տրված մեկնաբանությունների պայմաններում։ Որոշումն ամբողջությամբ դեռ չի հրապարակվել։

Նշենք, որ մեկնաբանություններում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում այն կարող է ազդել նաեւ Վ.Ղազարյանին առչնվող քրեական գործի վրա, ընդհուպ` վերանայման հիմք հանդիսանալ։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով և 310.1 հոդվածի 1-ին մասով, այն է՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը եւ ապօրինի հարստանալը։

2018 թվականի դեկտեմբերին Ղազարյանը դիմել էր ՍԴ` ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի կիրառումն իր նկատմամբ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով։ 

Մանրամասները ՝ սկզբնաղբյուրում։