Foto

Կրակոցներից մահացել է «Արարատ 2»-ի ֆուտբոլիստը

Կրակոցներից մահացել է Երևանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ակումբի մամուլի քարտուղարությունից:
Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 15-ին, կրակոցներ են հնչել Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում և հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երեք անձիք, որոնցից մեկը Մուշեղ Ղևոնդյանն է։ Նա վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են BMW մակնիշի 14 GR 014 համարանիշի ավտոմեքենան, որով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոմեքենայի վարորդի հետևի ապակին վնասված է, և, ըստ Շամշյանի, կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ են կրակոցները հնչել։
Ղևոնդյանն «Արարատ 2»-ի կազմում հայտավորված է եղել հանդիպումներին: