Foto

Արթուր Վանեցյան․ ԱԱԾ-ն պատրաստ է Ոստիկանության հետ ամենասերտ համագործակցության

Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը ներկա գտնվող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդես եկավ ելույթով, որտեղ մասնավորապես նշեց․ «Հարգելի հյուրեր ԱԱԾ-ի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր կարգապահության, նվիրվածության, մասնագիտական որակների և աշխատանքի արդյունավետության ամենաճիշտ և անաչառ գնահատականը տալիս և տալու է ՀՀ քաղաքացին։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ հասարակության բարձր գնահատականը և վստահությունը դարձել են իրավապահ մարմինների լավ աշխատանքի պարտադիր պայմանը։ Առանց հասարակական վստահության և աջակցության դժվար է հաջողություն ակնկալել։ Ժողովրդավարության նշանակալի ճանապարհ անցած երկրների փորձը հստակ ցույց է տալիս, որ ժողովրդավարություն ինքնին ունի բազմաթիվ խնդիրների լուծումներ, բայց ժողովրդավարությունն իր հետ բերում է նոր մարտահրավերներ, որնք հատուկ են միայն իրեն։ Մաղթում եմ Ձեզ և մեզ բոլորիս, որ հնարավորինս արագ և արդյունավետ կերպով դիմակայենք այդ մարտահրավերներին, սովորենք և բարեփոխվենք մեր դարաշրջանի և մեր հասարակության պահանջներին համաքայլ։
Հավաստիացնում եմ՝ այս ճանապարհին ոստիկանության մեր գործընկերների հետ ԱԱԾ-ն պատրաստ է ամենասերտ համագործակցության և փոխօգնության։ Մաղթում եմ հետագա հաջողություններ՝ հանուն մեր երկրի բարօրության, հանուն մեր երկրի քաղաքացիների պաշտպանվածության և հանուն ժողովրդավարության կայունության»։