Foto

Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով առաջին դատական նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ այսօր՝ ապրիլի 16–ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համաբարձումյանի գործով առաջին դատական նիստը:
Նշենք, որ երկրորդ նախագահի ներկայացուցիչները դիմել են դատարանին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: