Foto

ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը

Մտքերի փոխանակությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց․ «Փոխադարձ հարգանքի մթնոլորտում սկսում ենք քննարկումը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի, ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասին և 213-րդ հոդվածի համաձայն ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Հիշեցնեմ, որ հարցը քննարկվում է կանոնակարգի 135 հոդվածով սահմանված կարգով»։
Թեկնածուին ներկայացնելու համար ձայնը տրվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին։