Foto

ԱԺ-ում կրքերը թեժացան․ «Ի այ քեզ բան, լռե՛ք պարոն Մարուքյան»

ԱԺ-ում շարունակվում են քննարկումները և հերթական ելույթին գրանցված ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ելույթի սկզբում շնորհակաություն հայտնեց Լուսավոր Հայաստանին՝ կառավարությանը լավ գաղափար տալու համար, հավելելով՝ դա բխում էր ԼՀԿ նախկինում արված հայտարարություններից։ «Չեմ ցանկանում , որ մենք ընկնեք ծայրահեղությունների մեջ, քանի որ մեր հանձնաժողովում ձեր գործընկերներ՝ տիկին Կոստանյանը և պարոն Բաբայանին կարող եք հարցնել՝ վստահ եմ չգիտեք, եթե իմանայիք այդպիսի հռետորիկայով հանդես չէիք գա»։ Ելույթի ընթցքում տեղից արձագանքեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ինչը առաջացրեց Մխիթարյանի զայրույթը․ «Պարոն Գորգիսյան ես լուռ լսել եմ, ուրեմն հարգալից վերաբերվեք և լռեք»։ Գորգիսյանն էլ հակադարձեց․«Դուք լռեք»։ Թեժ խոսակցությանը միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը․« Ժողովուրդ ջան սենց չեղավ։ Եթե ասելիք կա, վեր եք կենում գրանցվում եք, գալիս եք ամբիոնի մոտ խոսում եք, էս ինչ բանա»։
Շարունակելով իր ելույթը Հայրապետյանը խոսքն ուղղելով Գևորգ Գորգիսյանին խնդրեց, որ փոխեն իրենց հռետորաբանությունը և ոճը։ « Սա խնդրանք է և չեմ ուզի , որ ընկալվի որպես սպառնալիք, որովհետև, եթե դուք չփոխեք այս ամենը, մենք կփոխենք մեր ոճը։ Եվ ես չեմ ուզում, որ որևէ մեկը խափնվի մեր երիտասարդդ տարիքին, իսկ դուխի հետ կապված՝ ինձ թվում է այս հատվածը պրակտիկորեն առնվազն ապացուցելա, որ դուխ ունի»։ Էդմոն Մարուքյանի միջամտելուց հետո Միխթար Հայրապետյանն նյարդերը կրկին տեղի տվեցին․ «Ի այ քեզ բան լռեք պարոն Մարուքյան։ «Դու» չի «Դուք»-ա Ձեզ համար։ Դու ով ես արա»։