Foto

Նաիրա Զոհրաբյան․ Մենք պնդում ենք, որ առաջնագծում չպետք է ծառայեն 18 տարեկան զինվորներ

Ազգային ժողովում ընթանում են հերթական քառօրյա նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Քվեարկության դրվեց Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Էդուրադ Բաբայանի և Գևորգ Պետրոսյանի կողմից ներկայացված «Զինվորական ծատայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 7-րդ գումարման երկրորոդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։ Ներկա պատգամավորներից կողմ քվեարկեցին 38 պատգամավոր, դեմ՝ 67, ձեռնպահ՝ 2։
Նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակության համար հերթագրված Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց․ «Պարոն Միրզոյան դուք սխալ հասկացաք, քանի որ Վահե Էնֆիաջյանի բերած վիճակագրությունը բացարձակապես կապ չուներ մեր նախագծի բովանդակության հետ։ Մենք պնդում ենք, որ առաջնագծում չպետք է ծառայեն 18 տարեկան զինվորներ, այլ պետք է ծառայեն բացառապես և միան պայմանագրային զինվորները։ Հարցը քննարկել ենք պայմանագրային զինվորների և ռազմական ոլորտի մասնագետների հետ։ Այո, կա աշխատավարձի խնդիր, ի դեպ՝ վարչապետը մի տարբերակ հուշեց՝ 10 տոկոս զինվորների աշխատավարձը բարձրացնելու մասին, որպեսզի պայմանագրային զինվորների թիվը լինի այնքան, որ մենք կարողանանք առաջնագիծը ծածկել, ես այլ պետական գաղտնիք չեմ հրապարակի։ Հեղափոխությունը միայն ձերը չէ և մենք չենք պայքարում հեղափոխության դեմ։ Մի սեփականաշնորհեք հեղափոխությունը»։