Foto

Նիկոլ Փաշինյան․ Մենք ասել ենք՝ մեզ պատերազմով չեք վախեցնի

Հայաստանը Ղարաբաղյան հարցով երբեք անվերջ խաղաղություն չի քարոզել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ բանակցությւոնները շարունակվում են ու կողմերը պետք է լինեն նույն հաճախականության մեջ։
Նա ասաց, թե կա պատերազմի ճանապարհը, կա նաև խաղաղության ճանապարհը։
«Մենք ասել ենք, որ մեզ պատերազմով չեք վախեցնի, պետք չէ վախեցնել, մենք էլ ոչ մեկին չենք վախեցնում։ Եկեք որոշենք, ի վերջո, խաղաղության պլատֆորմի վրա՞ լուծենք էս հարցը, թե՞ չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ կարծում է՝ ցանկացած բանական մարդ պետք է աշխատի կոնֆլիկը լուծել խաղաղության պլատֆորմի վրա։