Foto

ԵՄ ղեկավարությունը Լուկաշենկոյին մայիսի 13-ին հրավիրել է Բրյուսել

ԵՄ ղեկավարությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Բրյուսել` «Արևելյանգործընկերության» ստեղծման 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովի շրջանակներում կազմակերպվող ճաշկերույթին մասնակցելու նպատակով:

Բրյուսելյան աղբյուրների փոխանցմամբ, մայիսի 13-ին նախատեսված ճաշկերույթի կազմակերպիչն է լինելու Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Ճաշկերույթին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև «Արևելյան գործընկերության» անդամ մյուս պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարներին:

ԵՄ մոտ կանգնած աղբյուրները, սակայն, փոխանցում են, որ Բրյուսելում Լուկաշենկոյի ժամանումը քիչ հավանական են համարում:

Բելառուսն այդ ճաշկերույթի ընթացքում, ըստ ամենայնի, ներկայացնելու է արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը: