Foto

Բակո Սահակյանի մոտ քննարկել են Արցախում զբոսաշրջության ոլորտի խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զբոսաշրջության ոլորտին:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները:
Նախագահը կարևորել է զբոսաշրջության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում՝ համապատասխան հանձնարարականներ տալով նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: