Foto

ՀՀ ԳԱԱ-ում ԻԿՐԱՆԵՏ միջազգային կազմակերպությունն ամփոփեց հայ-իտալական համագործակցության ձեռքբերումները

Ապրիլի 15-ին` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ), տեղի ունեցավ հայ-իտալական գիտական համագործակցությանը նվիրված հանդիպում: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին գիտության ոլորտում հայ-իտալական համագործակցության ձեռքբերումները, քննարկվեցին Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն ցանցի` ԻԿՐԱՆԵՏմիջազգային կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: Ելույթներով հանդես եկան  ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրեն պրոֆեսոր Ռեմո ՌուֆֆինինՀայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս ՔիսլերըՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Իր ելույթում նա, մասնավորապես, ասաց. «Հայ-իտալական մշակութային և գիտական համագործակցությունն ունի բազմադարյա պատմություն: Իտալական տարբեր գիտական կենտրոններում սովորում և աշխատում են հայ երիտասարդներ: Համագործակցության փայլուն օրինակ է պրոֆեսոր Ռեմո Ռուֆֆինիի ջանքերով ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոնի հիմնադրումը Հայաստանում: Կարճ ժամանակահատվածում կենտրոնն իրականացրել է ժամանակակից հետազոտություններ` օգտագործելով երկրի մակերևույթի, արհեստական արբանյակների վրա տեղակայված դիտակների օգնությամբ գրանցված տվյալները: Անցած երեք տարիների ընթացքում կենտրոնի աշխատակիցները տպագրել են 30 գիտական հոդված միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում: Կենտրոնը կազմակերպում է միջազգային գիտաժողովներ և դպրոցներ»:

           Հանդիպման ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոնների միջոցով եվրոպական տարբեր երկրների աստղաֆիզիկական կենտրոնների հետ հայ գիտնականների համագործակցության, միջազգային խոշորամասշտաբ  գիտական ծրագրերի մասնացության համար ցանցի հնարավորությունների օգտագործման, ինչպես նաև ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոններում հայկական ԲՈՒՀ-երի ուսանողների, ասպիարնտների և գիտաշխատողների փոխանակման ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ-ն, ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանատունը:

ԻԿՐԱՆԵՏ-ը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003 թվականին: ԻԿՐԱՆԵՏ-ի հիմնադիր անդամ պետություններն ենԻտալիան, Հայաստանը, Վատիկանը և Բրազիլիան: ԻԿՐԱՆԵՏ-ի համակարգող կենտրոնը գտնվում է Իտալիայի Պեսկարա քաղաքումիսկցանցի կենտրոնները՝ Հռոմում (Իտալիա), Նիցայում (Ֆրանսիա), Ռիո դե ժանեյրոյում (Բրազիլիաև Երևանում (Հայաստան): ԻԿՐԱՆԵՏ-ի նպատակը ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում գիտական հետազոտությունների իրականացումն ու հետագազարգացումն էինչպես նաև այդ բնագավառի գիտական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը: