Foto

Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը. նիստը տեղի կունենա մայիսի 7-ին՝ ժամը 16.30-ին:

Դատարանում լրագրողների հետ զրույցում Արամ Հարությունյանի դեմ բողոք ներկայացրած գործարար Սիլվա Համբարձումյանը նշեց, որ կարծում է՝ դատախազի կողմից գործը վերաբացելու բողոքն օրինական է, և բոլոր մեղավորները պետք է պատասխնատվության ենթարկվեն: