Foto

Արթուր Վանեցյանի մայրը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

ՀՀ նախագահի կարգադրությամբ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մորը՝ Մարգարիտա Ազարյանին նշանակել է ՀՀ նախագահի օգնական:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.
Մարգարիտ Ազարյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,-ասված է կարգադրության մեջ: