Foto

«Ռեալն» այլևս չի հետաքրքրվում Պոգբայով

Մադրիդի «Ռեալի» ղեկավարները որոշել են հրաժարվել «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մտքից: «Ռեալում» կարծում են, որ Մանչեստրում չափազանց մեծ գին են ուզում կիսապաշտպանի համար:

Պոգբային գնահատում են 150 մլն եվրո, «սերուցքայիննները» համաձայն չեն դրա հետ և հիմա իրենց կիսապաշտպանական գիծը հզորացնելու համար այլընտրանք են փնտրում:

Պոգբային «Ռեալում» ցանկանում էր տեսնել Զիդանը, սակայն Պերեսը դեմ էր դրան: