Foto

Գյումրիում 1 մլն դրամ կհատկացվի քաղաքացու օրը նշելու համար

Գյումրի համայնքի ավագանին հերթական նիստն է իրականացնում, որտեղ ավագանու անդամներից առաջարկեցին Քաղաքացու օրվա միջոցառումների հետ կապված գումարներ հատկացնել քաղաքապետարանից։

«Ապրիլի 27-ին քաղաքացու օր ենք նշելու, որպեսզի հավուր  պատշաճի կարողանանք նշել քաղաքացու օրն, առաջարկում ենք հատկացումներ անել։ Անհարժեշտ է 3 ծախս կատարել՝ հրավառություն 500 հազար դրամ, հյուրասիրություն  ֆուրշետի տեսքով՝ 250 հազար դրամ, արհեստների և արվեստների վայրեր տեղափոխման համար տրասնպորտային միջոցներ՝ 250 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ 1 մլն դրամ»,- ներկայացրեց ավագանու անդամը։ 

Հարցը դրվեց քվեարկության, որը միաձայն ընդունվեց։ 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվում է Քաղաքացու օր:

Ըստ արդեն ընդունված օրենքի նաև՝ եթե մայիսի 1-ը շաբաթ օր լինի, որպես Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Նախագծին կողմ քվեարկեցին 97, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: