Foto

2019 թվականի լավագույն լուսանկարը

Լացող աղջնակի լուսանկարը, որն արվել Է Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին, ճանաչվել Է տարվա լուսանկարը՝ World Press Photo կազմակերպության վարկածով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է միջազգային մրցույթի կազմակերպիչների մամուլի տեղեկագրում, որը տարածվել Է ապրիլի 11-ի երեկոյան՝ Ամստերդամում կայացած հանդիսավոր արարողության ավարտից հետո:Արարողության ընթացքում հայտարարվել են տարբեր անվանակարգերի հաղթողներն ու մրցանակակիրները, ինչպես նաեւ հանձնվել են հուշապարգեւներ: Լուսանկարիչ Ջոն Մուրի նկարում լացող աղջնակը՝ Յանելան Հոնդուրասից, պատկերված Է այն պահին, երբ ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության աշխատակիցը խուզարկում Է նրա մորը՝ Սանդրա Սանչեսին: Իր՝ Սանչեսի խոսքով, ինքը մեկ ամիս շարունակ անցել ամբողջ Կենտրոնական Ամերիկայով եւ Մեքսիկայով, նախքան կարողացել Է հասնել ԱՄՆ, որտեղ ցանկացել Է ապաստան խնդրել: «Տարվա պատմությունը» անվանակարգում հաղթանակ Է տարել «Միգրանտների քարավան» նկարաշարը, որը կատարել Է հոլանդա-շվեդացի լուսանկարիչ Պիտեր Տեն Հոպենը: Դրանցում նույնպես պատմվում Է միգրանտների մասին, որոնք Կենտրոնական Ամերիկայից ուղեւորվում են ԱՄՆ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: