Foto

«Ազատե՛ք Ասանժին, այլապես թանկ կվճարեք» Anonymous-ը դիմել է Բրիտանիայի իշխանություններին

Անանուն հակերների և ակտիվիստների միջազգային Anonymous ցանցը Ջուլիան Ասանժի ձերբակալման կապակցությամբ դիմել է բրիտանական իշխանություններին և «աշխարհում նրանց համախոհներին»:

Նրանց կարծիքով Ասանժի ձերբակալությունը ապացուցում է, որ Բրիտանիայի իշխանությունները «ոչնչի առջև կանգ չեն առնի», որպեսսզի թաքցնեն իրենց գաղտնիքները: Նրանք նաև ընդգծել են, որ 2010 թվականից Ասանժն ամեն տարի ներկայացվել է Խաղաղության նոբելյան մրցանակի, որովհետև «բացահայտում էր թե՛ աջերի, թե՛ ձախերի գաղտնիքները» և «ռազմական հանցագործությունները»:

«Սա զգուշացում է վերնախավին. ազատեք Ասանժին, այլապես թանկ կվճարեք»,- ասված է հայտարարության մեջ: