Foto

Ասանժը պետք Է պատասխան տա իր արածների համար. Հիլարի Քլինթոն

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում Է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որն ապրիլի 11-ին կալանավորվել Է Մեծ Բրիտանիայում, պետք Է պատասխան տա իր արածների համար, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Բանն այն Է, որ նա պետք Է պատասխան տա իր արածների համար, գոնե, ինչում նրան մեղադրում են»,- մեջբերում Է անում «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը Քլինթոնի խոսքից: «Ես իրոք փոքր-ինչ հեգնական եմ համարում, որ նա (Ասանժը) միակ օտարերկրացին Է, որին (ԱՄՆ) ներկայիս վարչակազմն ուրախ Է տեսնելու Միացյալ Նահանգներում»,- հավելել Է նա: 
2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական նախընտրական արշավի շրջանում WikiLeaks-ը հրապարակել Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի ներքին նամակագրությունը, ինչը բացասաբար Է անդրադարձել Քլինթոնի ժողովրդականության վրա, որը նախագահի թեկնածու Էր դեմոկրատներից: Հետագայում նա բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարը տանուլ տվեց հանրապետական Դոնալդ Թրամփին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: