Foto

«Կիբեռանվտանգության քաղաքական նպատակները» թեմայով կլոր սեղան` ՀՀ ԳԱԱ-ում

Ապրիլի 11-ին ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Կիբեռանվտանգության քաղաքական նպատակները» թեմայով կլոր սեղան: Այն մասն է կազմում «Տվյալների գիտությունհասարակությունների գիտություն» միջազգային գիտաժողովի, որ ապրիլի 10-12-ին անցկացվում է Երևանում Ֆրանսիայի դեսպանության կողմից: Կլոր սեղանին մասնակցեցին ոլորտի հայտնի մասնագետներ և՛Հայաստանից, և՛ Ֆրանսիայից:

Կլոր սեղանի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը: Իր ելույթում նա մասնավորապես ասաց. «Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան մշտապես կարևորել է միջազգային գիտական համագործակցությունը: Վերջին տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի գիտնականների միջև համագործակցությունն ավելի է ընդլայնվել: Մենք ողջունում ենք Ֆրանսիայի դեսպանության կողմից այս գիտաժողովի կազմակերպումը և մեր համագործակցությանը ցուցաբերվող մշտական աջակցությունը»:

Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես եկավ Զարգացման ֆրանսիական գործակալության ՏՏ հարցերով տնօրեն և Ներքին գործերի նախարարության Միջազգային համագործակցության բաժնի ՏՏ հարցերով ռեֆերենտ Ժերոմ Գրյուբերը, զեկուցումներով հանդես եկան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Գևորգ Մարգարովը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդյուկը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ  Աբրահամյանը, Հայաստանի Ինտերնետ Հանրության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: