Foto

Հայաստանի հանդեպ պատժամիջոցնե՞ր են կիրառվում

Հայ գործարարը անհանգստացած է: Ֆրանսիական ընկերություններից մեկին ապրանք են վաճառել, բայց գումարը ստանալ չեն կարողանում: Ֆրանսիական ընկերությունը պատրաստ է վճարել, բայց գումարը Հայաստան փոխանցել չի հաջողվում: Ֆրանսիական բանկը հիմնավորում է՝ Հայաստանի հանդեպ «Էմբարգո» է սահմանվել, և պատժամիջոցներ են կիրառվում: Մանրամասները ճշտեցինք «Աբրիկոն» ընկերության ղեկավար Կարեն Խաչիկյանի հետ զրույցում: Վերջինս պատմեց, որ ֆրանսիական տվյալ ընկերության հետ վաղուց է աշխատում և բացառեց ընկերության կողմից որևէ խոչընդոտ ստեղծելու հավանականությունը:«Մենք այդ ընկերության հետ վաղուց ենք աշխատում և վստահաբար կարող եմ ասել, որ գումարը պատրաստ են փոխանցել, ուղղակի չեն կարողանում: CIC ֆրանսիական բանկի Կոլոմյեի մասնաճյուղը պետք է իրականացնի փոխանցումը, բայց չի ստացվում, պատասխանում են, որ Հայաստանը Էմբարգոյի տակ է»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ նախկինում երբևէ նման խնդիր չեն ունեցել: Նույն բանկը մի քանի ամիս առաջ հաջողությամբ փոխանցում է կատարել իրենց հաշվին:


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։