Foto

Նիկոլ Փաշինյան․ Մեր իշխանությունը բխում է մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունի

«Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակատարումներ են արձանագրվել և մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 80 միլիոն դոլարով: Այս հավելյալ գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթական և առողջապահական ներդրումներին, տարածքային համաչափ զարգացմանը և աշխատավարձեր կբարձրացվեն: Մեր կառավարության գործունեությունը թափանցիկ է և հաշվետվողական և մեր իշխանությունը բխում է մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունի»,- ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով՝ Հայաստանում հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը։
Նա հավելեց, որ Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է, խոսքի և հավաքների կատարյալ ազատությամբ: Ըստ նրա՝ ընտրությունների կեղծման, համակարգային կոռուպցիայի էջը Հայաստանում փակված է անշրջելիորեն, կառավարությունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ: