Foto

ԼՂ ԱԳՆ․ ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

ԵԱՀԿ առաքելությունն այսօր հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։

Ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: