Foto

Նատալյա Օրեյրոն Երևանում է. (տեսանյութ)

Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը ժամանել է Հայաստան: 

Օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Օրեյրոն նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, ինչի առիթով անչափ ուրախ է։ «Մեծ սպասումներով եմ եկել։ Շատ բան գիտեմ երկրի մասին. Մեծ հայկական համայնք կա Արգենտինայում։ Բացի այդ, գրեթե մեկ ամիս է չեմ տեսել ընտանիքիս։ Հայաստանը կլինի մեր միավորման կետը «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում»,-ասաց Օրեյրոն: 

Ապրիլի 7-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Նատալjա Օրեյրոն Երևանում հանդես կգա իր «Անմոռանալի շրջագայություն» շոուի շրջանակներում։ Տեսանյութը՝ Tert.am-ի։

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

«Ընտանիքս արդեն Հայաստանում է». Նատալյա Օրեյրոն ոգևորված ժամանեց Երևան #tertamlife #nataliaoreiro #armenia #yerevan #concert

Публикация от Tert.am Life (@life.tert.am)