Foto

Ազգային ժողովն սկսում է Հարկային օրենսգրքի քննարկումը

Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Փաթեթի քննարկման համար գլխադասային է նշանակվել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։

Այդ կապակցությամբ այսօր ժամը 15:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ՓՄՁ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ հենց ՀՕ փաթեթի քննարկման նպատակով։

Օրակարգում են՝

1. ՓՄՁ-ներին առնչվող հարկային օրենսդրությունում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրներ:

2. ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՕ-ի նախագծում առկա ՓՄՁ-ներին առնչվող խնդրահարույց դրույթներ:

3. Այլ հարցեր:

ՓՄՁ աշխատանքային խմբի ՓՄՁ շահերը ներկայացնող անդամ կառույցներն են՝

1. ՓՄՁ Ասոցիացիա:

2. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն:

3. Երևանի Առևտրաարդյունաբերական պալատ:

4. Հայկական բիզնես կոալիցիա:

5. Հայաստանի գյուղատնտեսական դաշինք:

6. Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն:

7. Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա:

8. Հայաստանի հյուրատների զարգացման ասոցիացիա:

Քննարկմանը մասնակցելու են ներկայացուցիչներ՝ ֆինանսների նախարարությունից, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից։

Քննարկումը բաց է լուսաբանման համար և ուղիղ հեռարձակվելու է», գրել է նա։