Foto

Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել 7A0917 «Լեկտոր» համակարգեր

Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր, որոնք կիրառվել են մարտի կեսերին անցկացված լայնածավալ զորավարժությունների ընթացքում:

Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, Բաքուն Մինսկի հետ ռազմական այս գործարքն ավարտին է հասցրել անցած փետրվարին՝ Աբու Դաբիում կայացած ռազմաարդյունաբերական IDEX-2019 ցուցահանդեսից հետո։

«Լեկտոր» համակարգը թույլ է տալիս տվյալներ հավաքել, հաշվարկային և տեղեկատվական խնդիրներ լուծել։ Համալիրը բաղկացած է նաև օդերևութաբանական կայանից։