Foto

Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ, մարտի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղության ապահովման վերաբերյալ նախարարական համաժողովին: